Ինդոնեզիայում 400 մուսուլման ներգաղթյալ է փրկվել
Աշխարհ
Ինդոնեզիայի փրկարարական ծառայությունները փրկել են Մյանմայից և Բանգլադեշից մոտ 400 ներգաղթյալների, ովքեր եղել են երկրի արևմտյան ափերի մոտ ընթացքից շեղված նավում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Մեր փրկարարական և որոնողական թիմերը ևս մեկ նավակ են հայտնաբերել` Մյանմայից և Բանգլադեշից ավելի քան 400 ներգաղթյալներով, որը ընթացքից շեղվել էր այս առավոտյան` Աչեհ գավառի ափերի մոտ»,- ասել է փրկարարական գործողության ղեկավարը:
Իշխանությունները ենթադրում են, որ Ինդոնեզիայի ափերի մոտ ծովում գտնվում են ներգաղթյալներ տեղափոխող այլ նավեր ևս: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև տեղացի ձկնորսները:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից