Կոլումբիայում ուղղաթիռ է կործանվել
Աշխարհ
Կոլումբիայի Մետա դեպարտամենտում կործանվել է ռազմական ուղղաթիռը, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, երկուսը` վիրավորվել: Այս մասին հաղորդվում է երկրի բանակի կայքում. գրում է Газета.Ru-ն:
Ունեցած տվյալների համաձայն` Sikorsky UH-60L Black Hawk ուղղաթիռը իրականացնում էր բեռնափոխադրման թռիչքը: Կործանումը պայմանավորված է տեխնիկական խնդիրներով:
Նշվում է, որ ավիացիոն պատահարների հանձնաժողովը սկսում է աշխատանքը:
Ավելի վաղ, շարժիչի խափանման պառճառով Պակիստանում վթարի է ենթարկվել Mi-17 ուղղաթիռը: Զոհվել է 7 մարդ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից