Վրաստանում մեկնարկում են ամերիկյան զորքերի մասնակցությամբ զորավարժությունները
Աշխարհ
Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանիի ռազմական օդանավակայանում և հրաձգարանում սկսվում են Վրաստանի և ԱՄՆ-ի զինվորականների համատեղ զորավարժությունները, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մայիսի տասնմեկին Վազիանիի ռազմական աերոդրոմի տարածքում տեղի կունենա վարժանքների բացման պաշտոնական արարողությունը: Զորավարժություններն առաջին անգամ անցկացվում են Վրաստանում: Նրանց նպատակն է բարձրացնել վրացական զորքերի պատրաստակամությունը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին մասնակցելու համար», - ասել են Վրաստանի պաշտպանական գերատեսչությունում:
Նշվում է, որ այդ զորավարժություններում կընդգրկվեն երկու երկրներից շուրջ 600 զինվորականներ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան