ԱՄՆ-ում ԱԷԿ-ի վթարից հետո նավթամթերքները լցվել են Հուդզոն գետ
Աշխարհ
ԱՄՆ-ում Նյու Յորքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Indian Point ատոմային էլեկտրակայանի վթարից հետո հոսանքափոխարկիչ յուղի զգալի մասը լցվել է Հուդզոն գետը: Այս մասին գրում է Associated Presse-ը` վկայակոչելով Նյու Յորքի քաղաքապետ Էնդրյու Կուոմոյին:
«Կասկած չկա, որ յուղը լցվում է Հուդզոն գետ: Թե որքան, մենք ստույգ չգիտենք»,- ասել է նա:
Կիրակի օրը Կուոմոն անձամբ է այցելել վթարի վայր: Նրա խոսքերով` ջրային տարածքը մաքրելու համար կպահանջվի 2 օր:
Շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտում հայտնել են, որ միջոցառումներ են ձեռնարկվել` թույլ չտալու համար արտահոսքի տարածումը: Մասնավորապես՝ ջրում ստեղծվել է 90 մետրանոց ամբարտակ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից