Իրաքի հյուսիսում զինվորականները հետ են մղել ԻՊ-ի գրոհը նավթահանքի վրա
Աշխարհ
Իրաքի զինված ուժերը հետ են մղել «Իսլամական պետություն» գրոհայինների հարձակումը երկրի հյուսիսային Աջիլ նավթահանքի վրա` ոչնչացնելով 73 իսլամիստի: Այս մասին հայտնում է Iraqi News պարբերականը` վկայակոչելով «Դիջլա» շտաբի հրամանատար գեներալ Աբդել Ամիր ազ-Զեյդին:
Գրոհայինները հարձակվել են կիրակի օրը Թիքրիթից ոչ հեռու:
«Միավորված ուժերի և ԻՊ-ի գրոհայինների միջև դաժան բախումներ են սկսվել, երբ իսլամիստները գրոհել են Աջիլ հանքավայրը, որը գտնվում է Թիքրիթից արևելք: Բախման արդյունքում զոհվել է 73 գրոհային՝ ներառյալ օտարերկրացի վարձկաններ»,- հայտնել է ազ-Զեյդին:
Նա նաև ասել է, որ գրոհայինների հետ բախումների ժամանակ զոհվել է 3, վիրավորվել` 13 զինծառայող:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից