«Բելառուսը կարող է Չինաստանին ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ համագործակցելու պայմաններ տրամադրել». Լուկաշենկո
Աշխարհ
Բելառուսը պատրաստ է չինական բիզնեսին պայմաններ և հնարավորություններ տրամադրել ԵՏՄ-ի շուկա դուրս գալու, ինչպես նաև` ԵՄ-ի հետ համագործակցելու համար: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսա-չինական միջտարածաշրջանային գործարար համաժողովի ժամանակ, որին մասնակցել է նաև Չինաստանի նախագահ Սի Ձինփինը,հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Արտադրություն բացելով Բելառուսում` չինական բիզնեսը կկարողանա առանց խոչընդոտների հասանելիություն ունենալ դեպի ԵՏՄ-ի շուկա»,- ասել է Լուկաշենկոն` նշելով, որ Չինաստանն առանց Բելառուսի էլ կարող է դուրս գալ ԵՏՄ-ի շուկա:
Սակայն ԵՄ-ի հետ համագործակցել Չինաստանը դեռևս չի կարող, և Բելառուսը կարող է նրա համար բացառիկ շահավետ հարթակ լինել այդ առումով, նշել է Լուկաշենկոն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից