Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել թուրքերի և սիրիացի փախստականների միջև
Աշխարհ
Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում բախումներ են տեղի ունեցել սիրիացի փախստականների և տեղի բնակչության միջև: Մեկ երեխա դանակով հասցվածի հարվածներ է ստացել: Այս մասին հայտնել է Trend-ը՝ հղում անելով Huriyyet գործակալությանը:
Հրդեհվել են խանութներ և բնակարաններ, որոնք պատկանել են սիրիացիներին։ Հրկիզվել է հյուրանոցի շենքը, որտեղ ապրում է մոտ 30 սիրիացի: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Վերջին տվյալներով` Թուրքիայում ապաստանել է ավելի քան 1.6 մլն սիրիացի փախստական։ Նրանցից 230.000-ն ապրում է ճամբարներում, իսկ մյուսները տեղավորվել են տարբեր խոշոր քաղաքներում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից