ԻՊ-ը մտադիր է վիրավոր Ալ-Բաղդադիի փոխարեն ժամանակավոր առաջնորդ ընտրել. ԶԼՄ-ներ
Աշխարհ
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը պատրաստվում է ժամանակավոր առաջնորդ ընտրել, ով կիրականացնի խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի պարտականությունները` մինչ նա ապաքինվի ստացած վնասվածքներից, հաղորդում է Daily Beast պարբերականը:
Ապրիլին The Guardian բրիտանական թերթը, վկայակոչելով աղբյուրի, հայտնել էր, որ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լուրջ վիրավորվել է մարտի 18-ին միջազգային կոալիցիայի օդային հարվածների ընթացքում: Այս տեղեկությունը, սակայն, Պենտագոնը չի հաստատել: ԶԼՄ-ներում նաև տեղեկություն է հայտնվել, որ գրոհայինների ղեկավարները հավատարմության երդում են տվել նոր «խալիֆ» Աբու Ալյա ալ-Աֆրիին:
Ինչպես Daily Beast-ին հայտնել է ակտիվիստների «Eye-On-The-Homeland» ցանցի հիմնադիր Ահմադ Աբդուլբաքերը, իսլամիստների ժամանակավոր առաջնորդի հնարավոր ընտրության մասին իրենց հայտնել են Թուրքիա փախած խմբավորման նախկին անդամները:
Նրանց խոսքով` այժմ Ալ-Բաղդադին Սիրիայի Ռաքքա քաղաքում է, որտեղ տեղափոխվել է Իրաքի Մոսուլ քաղաքից:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից