Շվեդիայի դատարանն ուժի մեջ է թողել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանքի մասին հրամանը
Աշխարհ
Շվեդիայի գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության հրամանը, գրում է TIME-ը:
«Գերագույն դատարանը հիմք չի գտել ձերբակալության օրդերը չեղարկելու համար»,- ասված է դատարանի վճռի տեքստում:
Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է թաքնվում 2012 թվականի հունիսից, երբ բրիտանական դատարանը որոշում կայացրեց արտահանձնել նրան Շվեդիա, որպեսզի նրան հարցաքննեն սեռական բնույթի հանցագործությունների գործով: Էկվադորն Ասանժին ապաստան է տրամադրել, սակայն Մեծ Բրիտանիայի իշխանությունները վճռականորեն ցանկանում են «իրականացնել իրենց պարտավորությունները» Շվեդիայի հանդեպ: Դեսպանատան շենքի առաջ մշտապես հսկում է ոստիկանների խումբը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից