Մոսկվայի իշխանությունները հրաժարվել են հավերժացնել Բորիս Նեմցովի հիշատակը
Աշխարհ
Մոսկվայի քաղաքապետարանը մերժումով Է պատասխանել ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակը հավերժացնելու Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովի առաջարկությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 11-ին «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է սոցիալական հարցերով Մոսկվայի փոխքաղաքագլուխ Լեոնիդ Պեչատնիկովը:
Ըստ որում Պեչատինկովն ընդգծել Է, որ Մոսկվայի քաղաքապետարանի որոշման մեջ «ոչ մի քաղաքական աստառ չկա»: «Այն ընդունվել Է՝ելնելով բացառապես Մոսկվայի օրենսդրության պահանջներից»,- ասել Է փոխքաղաքագլուխը՝ հիշեցնելով, որ այս կամ այն գործչի հիշատակը կարող Է հավերժացվել նրա մահվանից կամ զոհվելուց միայն 10 տարի անց այն դեպքում, եթե այդ մասին չեն ընդունվել նախագահի կամ Մոսկվայի քաղաքագլխի հրամանագրեր:
Բորիս Նեմցովը սպանվել Է փետրվարի լույս 28-ի գիշերը ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից