Պան Գի Մունը ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկելու է Ուկրաինայում աջակցման գրասենյակի բացման հնարավորությունը
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ կոնսուլտացիաներ է անցկացնելու Ուկրաինայում գրասենյակի հնարավոր բացման շուրջ, որը կաջակցի Դոնբասի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Պան Գի Մունի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև կայացած հեռախոսազրույցի արդյունքները:
«Նրանք քննարկել են Մինսկի համաձայնությունների կատարման կարևորությունը, ինչպես նաև այն, թե ՄԱԿ-ը ինչպես կարող է աջակցել այդ համաձայնագրի իրագործմանը: Այդ կապակցությամբ գլխավոր քարտուղարը նախագահ Պորոշենկոյին տեղեկացրել է, որ ինքն Անվտանգության խորհրդի անդամների և այլ երկրների հետ կոնսուլտացիաներ կսկսի Ուկրաինայում խաղաղության աջակցման ՄԱԿ-ի գրասենյակի հնարավոր բացման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից