Սոչիում Պուտինը կհանդիպի Քերիի հետ
Աշխարհ
Սոչիում այսօր մայիսի 12-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հանդիպմանը կմասնակցի նաև Լավրովը, ով մինչև այդ կանցկացնի լայնածավալ բանակցություններ»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ «օրակարգը առավել ծավալուն է»: Ըստ նրա, առաջնային են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները: Մամուլի քարտուղարը հավելել է, որ պատժամիջոցների թեման օրակարգում չէ: «Եթե մեր զրուցակիցները բարձրացնեն այդ թեման, մենք, իհարկե, կարտահայտենք մեր դիրքորոշումը, բայց, ընդհանուր առմամբ, այս թեման մերը չէ», - ասել է Պեսկովը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից