Մեծ Բրիտանիայի նոր կառավարության կազմում կանայք շատացել են
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ավարտել է նախարարների կաբինետի ձևավորումը՝ կատարելով մի շարք վերադասավորումներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կառավարությունում բարձր պաշտոններ են ստացել մի քանի կին, որոնք ներկայացնում են մայիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթած Պահպանողական կուսակցությունը: Այսպես, Ամբեր Ռադը դարձել է էներգետիկայի նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով լիբերալ-դեմոկրատ Էդ Դևիին, որը չի ընտրվել խորհրդարանում:
Աշխատանքի տեղավորման հարցերի նախարար է դարձել Փրիթի Փաթելը, իսկ Աննա Սուբրին նշանակվել է փոքր բիզնեսի գործերի նախարար:
Բարոնուհի Թինա Ուենդի Սթոուելը կառավարության ներկայացուցիչը կլինի Լորդերի պալատում:
Նոր կառավարությունում իրենց պաշտոնները պահպանել են պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը և ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը:
Ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը ոչ միայն պահպանել է իր պաշտոնը, այլև դարձել է փոխվարչապետ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից