Թուրքիայում երկու մարդու բանտարկել են հակաիշխանական պաստառի համար
Աշխարհ
Թուրքական դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հրավիրած կոնգրեսի ժամանակ ընդդիմադիր պաստառ պարզած Լեյլա Էրդողանին և Հիջրի Սելվիլերին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Պաստառի վրա արված գրության մեջ նշված է եղել, որ իրենք փնտրում են Գեզիի դեպքերի ժամանակ ոստիկանի կրակոցից զոհված 14-ամյա Բերքին Էլվանի մարդասպաններին: Թուրքական դատարանի որոշմամբ' բողոքարարները այդպիսով «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն են իրականացրել»:
Լեյլա Էրդողանը և Հիջրի Սելվիլերն իրենց վերոնշյալ գործողության համար դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման: Դատարանի դահլիճից դուրս տանելու ժամանակ Սելվիլերն ասել է. «Մարդկային արժանապատվությունը հաղթելու է բռնությանը»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից