Եվրամիությունը ՄԱԿ-ից աջակցություն է խնդրում անօրինական գաղթի դեմ պայքարում
Աշխարհ
Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել ՄԱԿ-ին՝ աջակցել Միջերկրական ծովով գաղթի հիմնախնդրի ուժային լուծման պլաններին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր ելույթի ընթացքում Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն քննարկում է հատուկ գործողությունների հնարավորությունը, որոնց նպատակը կլինի Միջերկրական ծովում անօրինական ներգաղթյալների փոխադրող նավերի կալանումն ու ոչնչացումը:
Բացի այդ, ենթադրվում է այն մաքսանենգների ցանցի ոչնչացումը, որոնք զբաղվում են դեպի Եվրոպա մարդկանց անօրինական փոխադրումներով: Դրա հետ մեկտեղ Մոգերինին ընդգծել է, որ անօրինական ներգաղթյալներին ուժով չեն վերադարձնելու իրենց երկրներ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից