Եվրախորհրդարանի կոմիտեն կոչ է արել ԵՄ-ին՝ վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները
Աշխարհ
Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն հաստատել է այն զեկույցը, որը կոչ է անում վերագնահատել Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Զեկույցը բազային փաստաթուղթ է Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունման համար: Փաստաթուղթը, մասնավորապես, կոչ է անում Եվրամիությանը՝ հակազդել «ԵՄ-ի ու նրա գործընկերների նկատմամբ Ռուսաստանի կողմից իրականացվող ագրեսիվ ու բաժանարար քաղաքականությանը»:
Կոմիտեն նաև կոչ է արել Բրյուսելին՝ դադարել Ռուսաստանը ռազմավարական գործընկեր համարելուց, քանի որ Մոսկվան, եվրապատգամավորների կարծիքով, փորձում է փոխել գործող համաշխարհային կարգը և հանդես գալ որպես «միջազգային դեմոկրատական հանրակցության մրցակից»:
Պատգամավորները Ռուսաստանին որպես գործընկերության վերականգնման պայման են առաջադրել Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարման և Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջը: Ընդ որում, ԵԽ-ի կոմիտեն նպատակահարմար է համարել կոչ անել Եվրամիության երկրներին՝ հրաժարվել պաշտպանության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունից և վերանայել ՌԴ-ի հետ կնքված բոլոր երկկողմ համաձայնագրերը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից