Գերմանիան Հունաստանին առաջարկում է պարտքի հարցը լուծել հանրաքվեով
Աշխարհ
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հունական իշխանություններին առաջարկում է անհրաժեշտ բարեփոխումների հարցերով հանրաքվե անցկացնել՝ վարկատուների հետ տարաձայնությունները լուծելու համար: Այս մասին գրում է Die Welt-ը:
Բրյուսելում Եվրախմբի հանդիպման կուլիսներում Շոյբլեն այդ գաղափարն անվանել է «հնարավոր և պատշաճ միջոցառում», որը հույն ժողովրդին թույլ կտա ինքնուրույն վճռել իր ճակատագիրը:
Հունաստանի վարկատուների եռյակը՝ ԵՄ-ն, ԵԿԲ-ն և ԱՄՀ-ն, Հունաստանից պահանջում են տնտեսական կոշտ միջոցառումներ սահմանել, որոնց նոր իշխանությունները վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ պատրաստ չեն գնալ:
Պարբերականը նշում է, որ հանրաքվեի անցկացման գաղափարն ավելի ու ավելի շատ կողմնակիցներ է գտնում ԵՄ-ի ներսում: Ընդ որում, շատերը կարծում են, որ հանրաքվեի պետք է դրվի եվրոգոտում Հունաստանի պահպանման հարցը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից