ԴԺՀ-ում Դոնեցկի օդանավակայանի մասին Պորոշենկոյի հայտարարությունն անվանել են ռազմական գործողությունների կոչ
Աշխարհ
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն մշտական ներկայացուցիչ Դենիս Պուշիլինն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունները Դոնեցկի օդանավակայանն ազատելու մտադրության մասին անվանել է Մինսկի համաձայնագրերի ուղղակի խախտում, ինչպես նաև ռազմական գործողությունների կոչ: Այս մասին տեղեկացնում ՌԻԱ «Նովոստին»:
«Դա Մինսկի պայմանավորվածությունների ուղղակի խախտումն է և ռազմական գործողությունների կոչ: Մենք խնդրում ենք Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրների ներկայացուցիչների ուշադրությունը սևեռել այդ հայտարարությունների վրա»,- ասել է Պուշիլինը:
Ավելի վաղ, Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնեցկի օդանավակայանը, որը գտնվում է աշխարհազորի հսկողության տակ, կվերադարձվի:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից