ԵԱՏՄ-ի հակամենաշնորհային օրենսդրությունը ծրագրվում է հաստատել 2015 թվականին
Աշխարհ
Եվրասիական տնտեսական միության հակամենաշնորհային օրենսդրությունը ծրագրվում է մշակել և հաստատել ընթացիկ տարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մինսկում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Կուրիլչիկը:
«Եթե խոսենք 2015 թվականի պլանների մասին, ապա գլխավորը, ինչը մենք պալանավորում ենք, ԵԱՏՄ-ի երկրների հակամենաշնորհային օրենսդրության մշակումն ու հաստատումն է»,- ասել է Կուրիլչիկը՝ ելույթ ունենալով Բելառուսի Ազգային ժողովի Ներակայացուցիչների պալատի արդյունաբերության, վառելիքաէներգետիակակն համալիրի, տրանսպորտ և կապի հանձնաժողովի նիստում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից