Առնվազն չորս մարդ է զոհվել Նեպալում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով
Աշխարհ
Առնվազն չորս մարդ է զոհվել Նեպալի արևելքում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Գաղթի միջազգային կազմակերպությունը:
Բոլոր չորս զոհվածներն էլ Չաուտարա քաղաքի բնակիչներ են, որտեղ ստորգետնյա ցնցումներից ավերվել են մի քանի շենքեր:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունն իր կայքում նշել է, որ նոր երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,4:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով ժամը 07:05-ին (Երևանի ժամանակով ժամը 11.05-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր մայրաքաղաք Կատմանդուից 83 կիլոմետր արևելք ընկած շրջանում, օջախը՝ 18,5 կմ խորության վրա:
Ցնցումներն զգացվել են Հնդկաստանի ամբողջ հյուսիսային մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Դելիում:
Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 8 հազար մարդ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից