ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի պատրաստության հանկարծակի ստուգում է սկսվել
Աշխարհ
ՀԱՊԿ-ի օպերատիվ հակազդման հավաքական ուժերի զորակազմերի պատրաստության հանկարծակի ստուգում է սկսվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 12-ին հաղորդել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը:
«Ստուգման միջոցառումների շրջանակներում ստորաբաժանումը օդային տրանսպորտով վերախմբավորում կիրականացնի զորավարժությունների անցկացման վայրում (Տաջիկստանի տարածք), որտեղ, ըստ ստուգման մտահղացման, բելառուս զինծառայողները ուսումնական առաջադրանքների կատարմանը կմասնակցեն ՀԱՊԿ-ի օպերատիվ հակազդման հավաքական ուժերի խոբավորման կազմում ընդգրկված մյուս երկրների (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) զինծառայողների հետ համատեղ: Ընդամենը Բելառուսի զինուժերից գործի կդրվի շուրջ 100 զինծառայող և ավելի քան 15 միավոր տեխնիկա,- նշել է պաշտպանության նախարարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից