Գրոհայինները 2 ահաբեկչություն են իրականացրել սիրիական Հոմս քաղաքում. կա զոհ
Աշխարհ
Սիրիայի Հոմս քաղաքում այսօր երկու ահաբեկչություն է իրականացվել: Մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են իրենց Զահրա և Վադի Դեհաբ թաղամասերի ռազմական բլոկպոստերի հարևանությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նախնական տվյալներով` զոհվել է 1 մարդ, 10-ը ստացել է վնասվածքներ:
Մեկ ամիս առաջ ականապատ ավտոմեքենան պայթեցվել էր քաղաքի հայկական թաղամասում: Այդ ժամանակ ահաբեկչության զոհ էր դարձել մի երեխա, ևս 7-ը ստացել էին վնասվածքներ:
Ինչպես հայտնում է Հոմսի նահանգապետ Թալյալ ալ- Բարազին` «ահաբեկչությունների հեղինակները ծայրահեղական ուժերն են, որոնք ձգտում են խախտել Սիրիայում ազգային հաշտեցմանն ուղղված ջանքերը»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից