Լավրովը լոլիկ ու կարտոֆիլ է նվիրել Քերիին ու նաև մարզաշապիկ՝ Հաղթանակի խորհրդանշաններով
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այցով Սոչիում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին նվիրել է Կրասնոդարի լոլիկ ու կարտոֆիլ, ինչպես նաև մարզաշապիկ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի խորհրդանշաններով: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Մարիա Զախարովան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Լավրովը Քերիին նվիրել է Կրասնոդարի լոլիկ ու կարտոֆիլ ու նաև մարզաշապիկ՝ Հաղթանակի խորհրդանշաններով»,- գրել է Զախարովան Facebook-ի իր էջում՝ հրապարակումը ուղեկցելով նվերների հանձնման լուսանկարներով:
Ամերիկացի հյուրը ևս դատարկաձեռն չէր եկել. նա «ռուսական կողմին ներկայացրել է ռուսական ԶԼՄ-ներից արված քաղվածքների ցուցակը, որոնք, նրա կարծիքով, չեն արտացոլում ընդգրկուն ռուս-ամերիկյան հարաբերությունների իրական ներուժը», որոնք, նրա համոզմամբ՝ բարելավման կարիք» ունեն, գրում է Զախարովան:
ԱՄՆ-ի պետքարտուղարը մայիսի 12-ի առավոտյան ժամանել է Սոչի, որտեղ Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից