Քերին հեռախոսով Պորոշենկոյին հայտնել է Ռուսաստանում իր բանակցությունների մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Քերին Պորոշենկոյին տեղեկացրել է Պուտինի հետ իր բանակցությունների մասին:
«Զրուցակիցները համակարգել են հետագա գործողությունները՝ Դոնբասում իրադրության շիկացումը թուլացնելու համար, ինչպես նաև քննարկել քայլերը, որոնք պետք է իրականացնեն կողմերը Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական իրագործման համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Քերին ասել է նաև, թե Վաշինգտոնին կմտահոգի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից երկրի տարածքում ուժային գործողությունների վերսկսումը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից