ՌԴ-ի գործողությունները հետխորհրդային տարածքում արդարացում չունեն. Թուրքիայի ԱԳՆ
Աշխարհ
Արդարացնել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի և հետխորհրդային այլ պետությունների հանդեպ անհնար է, կարծում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Անկարան պատրաստ է «կառուցողական դեր» խաղալ Մոսկվայի և Արևմուտքի միջև տարաձայնությունների հարցում, սակայն «ոչինչ չի կարող արդարացել այն, ինչ Ռուսաստանն արել է և շարունակում է անել իր հարևանների հանդեպ», հայտարարել է Չավուշօղլուն: Որպես առանձին օրինակներ՝ նախարարը նշել է Ուկրաինան, մասնավորապես, Ղրիմը, ինչպես նաև Վրաստանը:
Թուրքական ԱԳՆ-ի ղեկավարը հիշեցրել է Անկարայի անհանգստություններն այն կապակցությամբ, որ Ղրիմում թաթարական փոքրամասնության ներկայացուցիչները ճնշումների են ենթարկվում ռուսական իշխանությունների կողմից:
Միևնույն ժամանակ նախարարը կարծում է, որ Արևմուտքը սխալ է թույլ տվել, քանի որ Ուկրաինային դրել է Եվրոպայի և Ռուսաստանի միջև ընտրության առաջ: «Ցավոք, թեև Բեռլինի պատը քանդվել է, դա տեղի չի ունեցել մեր գիտակցությունում գտնվող պատի հետ»,- հայտարարել է Չավուշօղլուն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից