Բիլ Քլինթոնը մտադիր է Սպիտակ տուն վերադառնալ
Աշխարհ
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը մտադիր է Սպիտակ տուն վերադառնալ իր կնոջ՝ Հիլարի Քլինթոնի՝ նախագահ ընտրվելու դեպքում: Այդ մասին նա հայտարարել է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հաղորդավար Դևիդ Լեթերմանը կատակով խնդրել է Քլինթոնին գնահատել իր՝ Սպիտակ տուն վերադառնալու շանսերը:
«Նախևառաջ, Հիլարին պետք է հաղթի Դեմոկրատական կուսակցության թեկնածուների շրջանում ընթացող ընտրություններում: Եթե դա տեղի ունենա, նա պետք է հաղթի նաև հիմնական ընտրություններում: Դա շատ լավ կլինի Ամերիկայի համար, եթե նա հաղթի: Ես հույս ունեմ, որ նա դա կանի»,- ասել է Քլինթոնը:
Նախկին նախագահը ժպիտով նշել է, որ «նրա հաղթանակի դեպքում իր վերադարձի հավանականությունը հավասար է 100%-ի»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից