Իսրայելական կոալիցիան դատապարտել է հայկական եկեղեցու դեմ ատելության դրսևորումը. Asbarez
Աշխարհ
Իսրայելի միջկրոնական հարաբերությունների հարցերով հրեական կոալիցիան դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել, որում քննադատել է վերջերս Երուսաղեմի հայ հոգևորականության դեմ իրականացված ծայրահեղականության ու ատելության դրսևորումները, հայտնում է asbarez.com-ը:
«Մենք կոչ ենք անում անհապաղ ուշադրություն դարձնել և համապատասխան միջոցներ ձեռնարկել հայկական եկեղեցու և դրա անմեղ հավատացյալների դեմ բռնության կրկնվող միջադեպերին վերջ տալու համար:
Երուսաղեմում հայկական եկեղեցու վրա թքելը, բղավելն ու գրաֆիտիներ անելն այնպիսի երևույթներ են, որոնք տեղ չունեն Սուրբ հողի հրեական ժողովրդավար պետությունում:
Անհանդուրժողականության այս զազրելի դրսևորումները հակասում են Իսրայելի և հուդայականության հիմնարար արժեքներին»,- նշվում է հայտարարության մեջ:
Կոալիցիան պահանջել է, որ ոստիկանությունը ձերբակալի ու պատժի մեղավորներին և, այդպիսով, կանխի ապագայում նման դեպքերի կրկնությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից