Վրաստանի քաղաքացիների մեծ մասի կարծիքով՝ Իվանիշվիլին է ընդունում քաղաքական որոշումները
Վրաստան
Վրաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրման շրջանակներում ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից կատարված հարցման մասնակիցների մեծամասնությունն այն կարծիքին է, որ Բիձինա Իվանիշվիլին է երկրում ընդունում քաղաքական որոշումները: Այս կարծիքին է հարցվածների 59 տոկոսը: Դրան համաձայն չէ հարցվածների 14 տոկոսը, ովքեր գտնում են, որ Իվանիշվիլին վարչապետի պաշտոնը թողնելուց հետո չի միջամտում իշխանության գործու նեությանը: Հարցվածների 21 տոկոսը չի կարողացել պատասխանել այդ հարցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Դրա հետ մեկտեղ հարցախույզի մասնակիցների 41 տոկոսն անցանկալի է համարում Բիձինա Իվանիշվիլիի մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացին: Հարցվածների 40 տոկոսը ցանկալի է համարում, որ Իվանիշվիլին քաղաքական պաշտոն զբաղեցնի և մասնակցի քաղաքական որոշումների ընդունմանը: Միայն 6 տոկոսն է ցանկալի համարում, որ Իվանիշվիլին, չզբաղեցնելով քաղաքական պաշտոն, մասնակցի քաղաքական որոշումների ընդունման գործընթացին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից