Եվրոգոտու տնտեսությունը վերջին 2 տարվա ընթացքում ամենաբարձր աճն է արձանագրել
Աշխարհ
Եվրոգոտու երկրների տնտեսությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում աճել է 0,4 տոկոսով, սա ամենաբարձր եռամսյակային ցուցանիշն է վերջին երկու տարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հրապարակված տվյալները վկայում են, որ վերջին տարվա ընթացքում եվրոգոտու երկրների տնտեսության աճն աստիճանաբար արագանում է: Ըստ որում Գերմանիայի տնտեսության աճը չի արդարացրել վերլուծաբանների հույսերը. կանխատեսված 0,5 տոկոսի փոխարեն Գերմանիայի տնտեսությունը 2015 թվականի առաջին երեք ամսում աճել է սոսկ 0,3 տոկոսով:
2015 թվականի առաջին եռամսյակում Ֆրանսիայի տնտեսությունը ցուցադրել է վերջին երկու տարում աճի ամենաբարձր տեմպերը: Ֆրանսիայի Վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ 2015 թվականի առաջին երեք ամսում աճը կազմել է 0,6 տոկոս:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից