«Աշխարհում մոլեգնում է էլեկտրոնային աղբի՝ տարեկան մինչև 41 մլն տոննա թափոնների ցունամին». ՄԱԿ
Աշխարհ
Գրեթե 19 միլիարդ դոլար է գնահատվում «էլեկտրոնային աղբի» անօրինական համաշխարհային առևտրի, դրա վերամշակման և թաղման ծավալը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները բերված են ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՅՈՒՆԵՊ) զեկույցում, ծրագիր, որն այս ոլորտում պատշաճ վերահսկողության բացակայությունը համարում է առողջության համար վտանգի լուրջ գործոն:
Ամեն տարի, ասված է հետազոտության մեջ, էլեկտրոնային արդյունաբերությունը՝ առավել դինամիկորեն զարգացող ճյուղերից մեկը, մինչև 41 միլիոն տոննա թափոն է տալիս: Դրանք, մասնավորապես, իրենց պաշարն սպառած կամ շարքից դուրս եկած տարբեր կարգի կենցաղային սարքեր են, համակարգիչներ, սմարթֆոններ: Ամեն տարի մեր մոլորակում այդ աղբը դառնում է ավելի ու ավելի շատ, և մինչև 2017 թվականը տարեկան կարտադրվի առնվազն 50 միլիոն տոննա:
Ինչպես կարծում են փորձագետները, այդ թափոնների 60-ից 90 տոկոսը դառնում է ապօրինի առևտրի օբյեկտ կամ վերամշակվում է և թաղվում առանց պատշաճ վերահսկողության: Հաշվի առնելով, որ 1 տոննա էլեկտրոնային աղբը «սև շուկայում», Ինտերպոլի գնահատումներով, արժե շուրջ 500 դոլար՝ խոսքը վերաբերում է 12,5 միլիարդ դոլարից մինչև 18,8 միլիարդ դոլար գումարի համաշխարհային անօրինական գործարարությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից