Ֆիլիպիններում առնվազն 31 մարդ է զոհվել կոշիկի ֆաբրիկայում բռնկած հրդեհի հետևանքով
Աշխարհ
Ֆիլիպիններում 31 մարդ է զոհվել մայրաքաղաք Մանիլայի կոշիկի արտադրության ֆաբրիկայում բռնկած հրդեհի հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին հաղորդել է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհվածների մասին, բանվորների ազգականները հայտարարել էին, որ կորել է 63 մարդ:
Հրդեհը բռնկել է տեղական ժամանակով ժամը մոտ 12:00-ին: Ձեռնարկության աշխատողներից մեկի ասելով՝ հրդեհի պատճառ է դարձել եռակցման սարքավորման պայթյունը: Իր հերթին, Մանիլայի քաղաքագլուխն ասել է, որ բռնկման հավանական պատճառ են դարձել շենքի գլխավոր մուտքի մոտ եռակցման աշխատանքներ կատարելիս տարածված կայծերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը՝ Reuters


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից