«Բեռլինը կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային». Մերկել
Աշխարհ
Մինսկի համաձայնությունները մնում են Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու հիմքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին Բեռլինում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցությունների սկսվելուց առաջ լրագրողներին հայտարարել Է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մինսկի պայմանավորվածություններն այն հարթակն Է, որի վրա մենք պետք Է գործենք»,- ասել Է Գերմանիայի նախարարների կաբինետի ղեկավարը: Նա դրական Է գնահատել Շփման խմբի շրջանակներում աշխատանքային ենթախմբերի ստեղծումը: «Կարևոր Է, որ դրանք ոչ միայն ստեղծվեն, այլև ձեռնամուխ լիեն աշխատանքի»,- հայտարարել Է Մերկելը:
Բացի այդ, կանցլերը Գերմանիայի և Ուկրաինայի հարաբերությունները որակել Է՝ հիանալի և ընդգծել, որ Բեռլինը կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին:
Իր հերթին նախագահ Պորոշենկոն նշել Է, որ «Մինսկի համաձայնությունների այլընտրանք գոյություն չունի»: Նա նաև ասել Է, որ մտադիր Է կանցլերի հետ քննարկել նրա այցը Մոսկվա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից