Ֆիլիպիններում կոշիկի գործարանում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 35-ի
Աշխարհ
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կոշիկի գործարանում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 35-ի, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
Ավելի վաղ, հաղորդվում էր 31 զոհի մասին: Աշխատակիցների հարազատները հայտնել են 63 անհայտ կորած մարդկանց մասին:
«Զոհվել է մոտ 35 մարդ: Նրանք խեղդամահ են եղել»,- մեջբերում է Philippines Daily Inquirer թերթը մայրաքաղաքային տարածաշրջանի հրշեջ ջոկատի պետի տեղակալ Կրիսֆո Դիասին:
Աշխատակիցներից մեկի խոսքով՝ հրդեհը բռնկվել էր զոդման սարքավորումների պայթյունի հետևանքով:
Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից