Քաբուլում անհայտ անձինք հարձակվել են հյուրատան վրա, որտեղ համերգ էր անցկացվում. կան զոհեր
Աշխարհ
Քաբուլում հարձակում է իրականացվել հյուրատան վրա, որի սրահում անցկացվում էր հայտնի աֆղանցի կատարողի համերգը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անվտանգության աշխատակիցները պատասխան կրակ են բացել, փոխհրաձգության հետևանքով կան զոհեր, սակայն մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Այդ ժամանակ հյուրանոցում եղել են արտասահմանցիներ: Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները նշում են, որ այնտեղ եղել են հնդիկներ և թուրքեր:
Ականատեսները հայտնում են, որ այցելուները մինչ այժմ մնում են ներսում:
Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից