ԱՄՆ-ում վթարի ենթարկված գնացքը երկու անգամ գերազանցել է արագությունը (տեսանյութ)
Աշխարհ
Գնացքը, որը նախօրեին վթարի է ենթարկվել ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքի մոտ, ընթացել է արագության ավելի քան երկու անգամ գերազանցմամբ, հաղորդում է vesti.ru-ն:
Տրանսպորտի անվտանգության հարցերով ազգային խորհուրդը հայտարարել է, որ վթարից առաջ մեքենավարը սկսել է կտրուկ արգելակել շրջադարձի վրա, որտեղ արագությունը սահմանափակված է եղել 80 կիլոմետր ժամի:
Մասնագետների գնահատականով՝ գնացքի արագությունն այդ պահին եղել է մոտ 170 կմ/ժ:
Մեքենավարը վնասվածքներ է ստացել, և նրան կհարցաքննեն, երբ դա թույլ տա նրա առողջությունը:
Վերջին տվյալներով՝ վթարի հետևանքով մահացել է 7 մարդ: Ավելի քան 200 մարդ ստացել է վնասվածքներ:
Դեպքի հետևանքով փակվել է ԱՄՆ-ի ամենածանրաբեռնված երկաթուղային գծերից մեկը, որը կապում է Նյու Յորքն ու Վաշինգտոնը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից