Պորոշենկոն Սաակաշվիլիին նշանակել է Ուկրաինայում բարեփոխումներ իրականացնող խորհրդի ղեկավար
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է Բարեփոխումների միջազգային խորհրդատվական խորհրդի անձնակազմը՝ դրա ղեկավար նշանակելով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է նախագահի կայքում, տեղեկացնում է rbc.ru-ն:
Խորհրդի կազմում են նաև Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդթը, արտաքին գործերի հարցերով Եվրախորհրդարանի ղեկավար Էլմար Բրոքը, Սլովակիայի նախկին վարչապետ Միկուլաշ Ձուրինդան, Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը և այլք:
«Բարեփոխումների միջազգային խորհրդատվական խորհուրդն Ուկրաինայի նախագահին առընթեր խորհրդատվական մարմին է, որի հիմնական խնդիրն առաջարկություններ անելն ու խորհուրդներ տալն է Ուկրաինայում բարեփոխումների անցկացման վերաբերյալ միջազգային առաջնային փորձի հիման վրա»,- ասվում է հրամանում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից