Աֆղանստանում հյուրանոցի հարձակման զոհերի թիվը հասել է 5-ի
Աշխարհ
Աֆղանստանի մայրաքաղաքում հյուրանոցի վրա հարձակման ժամանակ գրոհայիններն սպանել են հինգ մարդու, հաղորդում է Agence France-Presse-ն իր Tweeter-ում՝ վկայակոչելով տեղական ոստիկանության պետ Աբդուլ Ռահման Ռահիմիին:
«Park Palace հյուրանոցի հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս հինգը՝ վիրավորվել, այդ թվում՝ օտարերկրացիներ», - ասել է ոստիկանության աշխատակիցը:
Նա հավելել է, որ 54 մարդ փրկվել է իրավապահների կողմից, իսկ բոլոր զինյալները`ոչնչացվել:
Նշվում է, որ մինչ այժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու մարդ զոհվել է Քաբուլի հյուրատան վրա հարձակման հետևանքով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից