ՆԱՏՕ-ն կշարունակի սերտորեն համագործակցել Վրաստանի հետ. Ստոլտենբերգ
Աշխարհ
ՆԱՏՕ-ն կշարունակի սերտորեն համագործակցել Վրաստանի հետ, աջակցել երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Մենք կշարունակենք շատ սերտորեն համագործակցել Վրաստանի հետ: Մենք կիրականացնենք համագործակցության ընդգրկուն միջոցառումներ, այդ թվում՝ զորավարժություններ, Վրաստանում ուսումնական բազաների ստեղծում, նաև կաջակցենք երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչը ես շատ կարևոր եմ համարում, քանի որ մենք չենք ճանաչում Աբխազիան և Հարավային Օսիան, դրանք համարելով Վրաստանի բաղկացուցիչ մասը»,- ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները հավաքվել են Անթալիայում՝ քննարկելու հակազդումը նոր մարտահրավերներին և հավաքական անվտանգության ուժեղացումը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունները և ներկայությունն Աֆղանստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից