Արքայազն Հարրին կատարել է նորզելանդացի ռեգբիստների պարը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին կատարել է Նոր Զելանդիայի մաորի բնիկ ժողովրդի ավանդական պարը՝ հակա: Տեսահոլովակը հրապարակվել է Facebook-ում բրիտանական The Telegraph-ի տաբլոիդի էջում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես գրել է հրատարակությունը, բրիտանացի գահաժառանգը պարը կատարել է՝ Նոր Զելանդիայի ավանդույթների նկատմամբ հարգանքով:
Հական կատարվում է խմբով և ուղեկցվում է ձայնակցության բառերի ռիթմիկ բացականչմամբ: Նոր Զելանդիայի սահմաններից դուրս պարը հայտնի է դարձել ազգային հավաքականի ռեգբիստների կատարման շնորհիվ, հավաքական, որը համարվում աշխարհում ուժեղագույններից մեկը: Մարզիկները հակայի տարբերակներից մեկը՝ կա մատեն, պարում են թիմի յուրաքանչյուր մրցախաղից առաջ:
Պարը կոչված է բարձրացնելու ռեգբիստների մարտական ոգին, ինչպես նաև ահաբեկման միջոցով հոգեբանական գրոհ կատարելու մրցակից թիմի խաղացողների վրա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից