Սիրիայում 1 օրում ոչնչացվել է ավելի քան 140 գրոհային. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Ահաբեկչական խմբավորումը, որը գործում է սիրիական Հալեպ քաղաքի հարավային արվարձանում, խոստովանել է, որ վերջին մեկ օրում սիրիական բանակի կողմից արձակված հրետանային կրակոցների հետևանքով զոհվել է ավելի քան 90 գրոհային: Այս մասին տեղեկացնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ սիրիական բանակը, պարզելով Հալեպի արվարձանում ահաբեկիչների հիմնական բազաներն ու թաքստոցները, ծածկել է նրանց զանգվածային հրետանային կրակով:
Միևնույն ժամանակ Լիբանանի հետ սահմանային Կալամուն շրջանում սիրիական զորքերը «Հըզբոլլահի» աջակցությամբ չորեքշաբթի ոչնչացրել են «Ջեբհաթ Ալ-Նուսրայի» 50 գրոհայինի:
Հաղորդվում է, որ զինված ընդդիմության 30 խմբավորումներ հրաժարվել են ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցություններից` ուղղված 2012-ի ժնևյան կոմյունիկեի իրականացմանը։ Նրանք իրենց հայացքները պարզաբանել են` ասելով, որ պատճառը դեսպանորդի այն դիրքորոշումն է, թե Բաշար Ասադը հանդիսանում է հակամարտության լուծման մաս:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից