Facebook-ում կազմակերպվել է համաշխարհային ինը ԶԼՄ-ների հոդվածների ուղղակի զետեղումը
Աշխարհ
Facebook ընկերությունը տրամադրում է նոր ծառայություն՝ ԶԼՄ-ների հոդվածների ուղղակի զետեղում: Սոցցանցի հետ նման փոխգործակցության շուրջ արդեն համաձայնություն են կնքել համաշխարհային ինը ԶԼՄ-ներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: ԱՄՆ-ում դրանք են՝ New York Times թերթը, NBC հեռուստաընկերությունը, Atlantic և National Geographic հանդեսները, Buzzfeed ցանցային հրատարակությունը: Որպես սկիզբ այս գործընկերներից յուրաքանչյուրը նոր ձևաչափով հրապարակել է մեկական նյութ: Եվրոպայում նախագծին առայժմ միացել են չորս ԶԼՄ-ներ՝ BBC լրատվական ծառայությունը և Guardian թերթը՝ Մեծ Բրիտանիայում, Bild թերթը և Spiegel ամսագիրը՝ Գերմանիայում:
Վերլուծաբանները նշում են, որ ավանդական ԶԼՄ-ները ծանր սրտով են համաձայնության գնում ցանցային ընկերության հետ, քանի որ երկյուղում են հեռանկարում կորցնել սեփական բաժանորդների բազան: Բայց, մյուս կողմից, նրանց հրապուրում է այն վիթխարի լսարանը, որ Facebook-ն ունի ամբողջ աշխարհում: Այժմ այն գնահատվում է 1,4 մլրդ մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից