Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը դադարեցրել է թռչնամսի ներմուծումը Թուրքիայից
Աշխարհ
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը դադարեցրել է թռչնամսի ներմուծումը Թուրքիայից' կապված թռչնագրիպի H5N1 վարակի տարածվածության բարձր մակարդակի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Իրաքի քրդական ինքնավարության անասնապահության նախարար Աբդուլսեթթար Մեջիդը նշել է, որ իրենց այս քայլը նպատակ ունի կանխելու թռչնագրիպի հետագա տարածումը:
Ավելի վաղ Թուրքիայից թռչնամսի ներմուծումը դադարեցնելու մասին որոշում էր կայացրել նաև Ադրբեջանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան