Հյուսիսային Կորեայում ԶՈՒ ղեկավարի գնդակահարությունն առաջացրել է ԱՄՆ Պետդեպի անհանգստությունը
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի Զինված ուժերի ղեկավար Հեն Յեն Չհոլի գնդակահարությունը վկայում է Փհենյանի ռեժիմի դաժանության մասին, վստահ են ԱՄՆ Պետդեպում: Միևնույն ժամանակ Ամերիկան պատրաստ է երկխոսություն սկսել Հյուսիսային Կորեայի հետ, սակայն միջուկային ամբողջական զինաթափման դեպքում, հայտնում է ДНИ.ru-ն:
«Եթե դա ճիշտ է, ապա դա հաստատում է Հյուսիսային Կորեայի դաժանությունը: Ցավոք, սա արդեն առաջին նման հաղորդագրությունը չէ»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն չունի լիարժեք տեղեկություն պաշտոնյայի գնդակահարության մասին: «Մենք տեսել ենք ԶԼՄ-ներում, սակայն չենք կարող մանրամասներ տրամադրել այդ հարցի վերաբերյալ»,- նշել է Ռատկեն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից