Տաջիկստանը դեռևս վերջնական որոշում չի ընդունել ԵԱՏՄ-ին իր անդամակցության մասին
Աշխարհ
Տաջիկստանն ուսումնասիրում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ կապված հնարավոր բոլոր օգուտներն ու կորուստները և առայժմ վերջնական որոշում չի ընդունել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 14-ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը:
«Մենք մինչ այժմ քննարկում ենք ԵԱՏՄ-ին Տաջիկստանի անդամակցության պոտենցիալ դրական ու բացասական հետևանքները»,- ասել է Ասլովը՝ ամփոփելով Հնդկաստանի իր պաշտոնակցի հետ Դելիում կայացած բանակցությունների արդյունքները, որտեղ նա գտնվում է պաշտոնական այցով:
«Տաջիկստանը տնտեսական կազմակերպություններ մտնելու բոլոր առաջարկները դիտարկում է՝ ելնելով սեփական շահերից»,- նշել է նախարարը, որի հայտարարությունը զետեղված է երկրի ԱԳ նախարարության կայքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից