Մոսկվա-Անթալիա չվերթի ինքնաթիռը վերադարձել է «Դոմոդեդովո»՝ հիդրոհամակարգի հետ կապված խնդիրների պատճառով
Աշխարհ
Մոսկվա-Անթալիա չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը վերադարձել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան` հիդրոհամակարգի հետ առաջացած խնդիրների պատճառով: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում ունեցած աղբյուրին:
«Մոտ ժամը 4:30-ին «Դոմոդեդովոյից» Անթալիա մեկնած Airbus A-321 ինքնաթիռը խնդրել է վերադառնալ օդանավակայան՝ հիդրոհամակարգի խնդիրների պատճառով: Դիմումի պահին ինքնաթիռը եղել է մոտ 4 հազար մետր բարձրության վրա: Որոշում է կայացվել ինքնաթիռը վերադարձնել «Դոմոդեդովո», որտեղ մեկ ժամ անց բարեհաջող վայրէջք է կատարել»,- նշել է աղբյուրը:
Ինքնաթիռում եղել է 220 ուղևոր: Նրանցից ոչ ոք չի տուժել:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից