305 կգ-ով նիհարած բրիտանացին ինքնալուսանկար է հրապարակել ընկերուհու հետ
Աշխարհ
Հանուն սիրո 305 կիլոգրամով նիհարած Պոլ Մեյսոնը, ով նախկինում համարվում էր աշխարհի ամենագեր մարդը, ինքնալուսանկար է հրապարակել ընկերուհու հետ այն բանից հետո, երբ նրանից բժիշկները հեռացրել են 21 կգ ավելորդ ճարպը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Մեծ Բրիտանիայի 54-ամյա բնակչի քաշն այժմ կազմում է 127 կգ:
Ավելի վաղ՝ 2014թ., տեղեկություններ էին հրապարակվել, որ Պոլ Մեյսոնի համար նիհարելու խթան է հանդիսացել նրա 41-ամյա ընկերուհին՝ Ռեբեկա Մունթինը: Զույգը ծանոթացել է Ֆեյսբուքի միջոցով:
Մեյսոնն ավելի վաղ պատմել էր, որ մինչև սիրելիի հետ ծանոթությունը կշռում էր 445 կգ և ամեն օր օգտագործում էր 20 հազար կկալ, սակայն սիրահարվելուց հետո որոշել է նիհարել: Գործընթացը տևել է հինգ տարի:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից