Մոսկվան հանդես է գալիս Սիրիային նվիրված «Ժնև-3» խորհրդաժողովի անցկացման օգտին
Աշխարհ
Ռուսաստանը հանդես է գալիս Սիրիային նվիրված «Ժնև-3» լիաֆորմատ խորհրդաժողովի անցկացման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 14-ին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
Նրա կործիքով՝ խորհրդաժողովին պետք է հրավիրվեն Իրանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսը:
Բոգդանովը նաև հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել միջսիրիական նոր հանդիպման համար: «Եթե սիրացի մեր գործընկերները ցանկանան ևս մեկ անգամ հանդիպել Մոսկվայում, մենք միշտ հաճույքով հարթակ կտրամադրենք նրանց»,- ընդգծել է դիվանագետը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից