Ավստրալիայի գյուղատնտեսության նախարարն սպառնացել է թունավորել Ջոնի Դեփի շներին
Աշխարհ
Ավստրալիայի գյուղատնտեսության նախարար Բառնաբի Ջոյսը խոստացել է թունավորել Ջոնի Դեփին պատկանող երկու յորքշիրյան թերիերներին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Պաշտոնյան իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ դերասանը շներին երկիր է բերել իր մասնավոր ինքնաթիռով՝ չստանալով անհրաժեշտ թ ույլտվություններ և շրջանցելով անասնաբուժական վերահսկողությունը:
Ջոյսը հայտարարել է, որ Դեփին, որն Ավստրալիայում է գտնվում «Կարիբյան ծովի ավազակները» սիքվելի նկարահանումների համար, 48 ժամ է տալիս, որպեսզի շներին հետ ուղարկի ԱՄՆ:
«Երբ ցանկանում ես կենդանիներ բերել, պետք է թույլտվություն ստանաս, այնուհետև դրանք ուղարկվում են կարանտինի և սոսկ դրանից հետո դուք կարող եք վերցնել դրանց: Բայց եթե մենք սկսենք թույլ տալ կինոաստղերին, նույնիսկ եթե նրանք երկու անգամ ճանաչված լինեն աշխարհում ամենասեքսուալը, խախտել օրենքը, ապա ի՞նչ կստացվի: Փիստոլի և Բուի համար եկել է Միացյալ Նահանգներ հետ վերադառնալու ժամանակը կամ էլ մենք ստիպված կլինենք թունավորելով սպանել դրանց»,- պարզաբանել է իրադրությունը Ջոյսն ABC 612 ռադիոկայանի եթերում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից