Եմենը դիտարկում է Իրանի հետ հարաբերությունների խզման հավանականությունը. ԱԳՆ
Աշխարհ
Եմենը դիտարկում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հնարավորությունը, այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը` վկայակոչելով Եմենի արտգործնախարար Ռիյադ Յասինին:
Նա Իրանի վրա է դրել «ամբողջ պատասխանատվությունը` իրանական տրանսպորտային նավերի հետ կապված հնարավոր դեպքերի հետ, եթե այն փորձի մտնել Եմենի նավահանգիստ՝ առանց օրինական իշխանություններին նախնական տեղեկություն տալու և առանց զննման»:
Իրանը Եմենի ափերին է մոտեցրել «Իրան շահիդ» նավը մարդասիրական բեռով՝ ռազմական նավի ուղեկցությամբ, սակայն այդ մասին չի տեղեկացրել ո՛չ իշխանություններին, ո՛չ կոալիցիայի հրամանատարությանը:
Արաբական երկրների կոալիցիան սպառնացել է թույլ չտալ «Իրան շահիդին» մուտք գործել Եմենի տարածքային ջրեր:
Թեհրանն իր հերթին սպառնացել է կրակ բացել, եթե մարդասիրական օգնությամբ նավին խոչընդոտեն իրականացնել իր խնդիրը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից