Թուրքիայի հնարավորությունները սահմանափակ են ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու հարցում
Աշխարհ
Թուրքիան պաշտոնապես հետաքրքրություն չի արտահայտել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների սկսելու վերաբերյալ: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Անդրեյ Սլեպնյովը: Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ Թուրքիան հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հարցում: Լրագրողները Սլեպնյովից հետաքրքրվեցին, թե որքանո՞վ է Թուրքիան հետաքրքրված այդ հարցով և պաշտոնապես դիմե՞լ է ԵԱՏՄ-ին:
«Ոչ Թուրքիան, ոչ էլ Եվրոպական Միության հետ ազատ առևտրի համաձայնագիր ունեցող մեկ այլ երկիր նման հարցով մեզ պաշտոնապես չեն դիմել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սլեպնյովը:
Նա նաև նկատեց, որ Թուրքիան Եվրամիության մաքսային միության մեջ է գտնվում, և շատ սահմանափակ հնարավորություններ ունի երրորդ երկրների հետ ինքնուրույն ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հարցում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից